azatutyun.am: Ռուսաստանի կողմից առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռներով հարվածից հետո Կիևը Ուկրաինա - ՆԱՏՕ խորհրդի նիստ է հրավիրել, որը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։
«Եվ անխոս, շեշտը դրվելու է մեր պաշտպանունակության ամրապնդման, մեր օդային վահանի ամրապնդման վրա», - շեշտել է Սիբիգան։
Ուկրաինացի պաշտոնյան հավելել է, որ նման սպառազինության կիրառումը «ռուսական ագրեսիայի լուրջ էսկալացիա է, խաղաղ բնակչության համար ռիսկերի ավելացում և, իհարկե, նաև լուրջ մարտահրավեր համընդհանուր անդրատլանտյան անվտանգությանը»:
comment.count (0)