azatutyun.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի հստակեցնում՝ կա արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ: Այն պաշտոնական Երևանը Բաքվին է փոխանցել նոյեմբերի 21-ին:
Ադրբեջանի առաջարկները հայկական կողմը ստացել էր մինչև Արցախի վրա ադրբեջանական հարձակումը:
«Ազատության» գրավոր հարցին՝ կա՞ արդյոք վերջին խմբագրության մեջ արցախահայերի իրավունքներին և անվտանգությանն առնչվող դրույթ, արտաքին քաղաքական գերատեսչությունից միայն նշել են. «Հայաստանի համար առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Խորհրդային Միության գլխավոր շտաբի ամենաթարմ քարտեզների վրա, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա»:
comment.count (0)