news.am: Գրանցվել են դեպքեր, երբ հայերն Ադրբեջանում մահացել են հենց կտտանքների պատճառով։ Այս մասին Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում նոյեմբերի 14-ին ասել է ՄԻԵԴ-ում այ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նա հիշեցրել է, որ ադրբեջանական կտտանքների են ենթարկվել նաեւ կանայք եւ տարեց մարդիկ, որոնք ոչ մի կապ չեն ունեցել մարտական գործողությունների հետ։
Սահակյանն ավելացրել է, որ փաստաբանների ներգրավումն ունեցել է ձեւական բնույթ, եւ անգամ նրանց առկայությամբ հայերը ենթարկվել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։
«44-օրյա պատերազմի սկզբից Ադրբեջանը գերել է մոտ 300 հայի։ Նրանցից 210-ը վերադարձել է, խոսքը նաեւ այն մարդկանց մասին է, որոնք կապ չեն ունեցել 44-օրյա պատերազմի հետ, քանի որ գերեվարվել են մինչեւ 2020թ.։
Այսօր ադրբեջանական անազատության մեջ են պահվում է 23 հայեր, հիմնականում գերիներ։
Հինգ հոգի գերեվարվել է 2020թ., մյուսները՝ 2023թ.։ Վերջինների թվում են նաեւ Արցախի նախկին ղեկավարները (8 մարդ), նրանք քաղբանտարկյալներ են։ Մյուսները թե՛ ռազմագերիներ են, թե՛ քաղաքացիական անձինք»,- ընդգծել է Սահակյանը։
comment.count (0)