hetq.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կժամանի Ադրբեջան։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Թուրք նախարարի այցը նախատեսված է վաղը՝ դեկտեմբերի 14-ին։
Ինչպես նշում է ադրբեջանական կողմը, Բաքվում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք թուրք-ադրբեջանական այս բանակցությունների օրակարգում ներառված կլինեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները։ Բացի այդ, դեռևս հայտնի չէ նաև, թե արդյոք Ֆիդանին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
comment.count (0)