ԱՄՆ-ն հավատում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության հնարավորությանը. Պետդեպարտամենտ |armeniasputnik.am|
23:16 - 13 դեկտեմբերի, 2023

ԱՄՆ-ն հավատում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության հնարավորությանը. Պետդեպարտամենտ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Գերիների փոխանակումից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք ողջունում ենք հայ և ադրբեջանցի գերիների փոխանակում, որը տեղի է ունեցել այսօր, ինչպես նաև տեղեկություններ այն մասին, որ քննարկվում են վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ միջոցներ, - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։– Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ են հասնել դրան»։

Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է այդ ուղղությամբ աշխատել Բաքվի և Երևանի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել