Ադրբեջանի և Հայաստանի երկխոսության շարունակումը խիստ կարևոր է խաղաղության համար. Ալի Ասադով
 |azatutyun.am|
14:50 - 18 դեկտեմբերի, 2023

Ադրբեջանի և Հայաստանի երկխոսության շարունակումը խիստ կարևոր է խաղաղության համար. Ալի Ասադով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի և Հայաստանի կառուցողական երկխոսության շարունակումը խիստ կարևոր է տարածաշրջանի խաղաղության համար։

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին այսօր Մոսկվայում՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հավաքում ասել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը:

«Կցանկանայի ևս մեկ անգամ հայտնել Ադրբեջանի վճռականությունը՝ շարունակելու իր ջանքերը տարածաշրջանի խաղաղության և անվտանգության ամրապնդման համար։ Հաշվի առնելով վերջին դրական ազդակները՝ խիստ կարևոր ենք համարում կառուցողական երկխոսության շարունակությունը»,- հայտարարել է Ադրբեջանի կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով՝ ստեղծված պատմական հնարավորության ռացիոնալ օգտագործումը կտա տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը և տարածաշրջանի բոլոր բնակիչների խաղաղ և անվտանգ համակեցությանը հասնելու հնարավորություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել