tert.am: Գերմանիայի կանցլերն անդրադարձել է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանմանը, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:
Օլաֆ Շոլցը X-ի միկրոբլոգում գրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմն աստիճանաբար ավելի շատ անմեղ մարդկանց վրա է ազդում՝ նույնիսկ Ուկրաինայի սահմաններից դուրս:
«Այդ մասին է վկայում Ակտաուում տեղի ունեցած ավիավթարը, այն պետք է ամբողջությամբ հետաքննվի։ Մեր մտքերը զոհվածների ընտանիքների հետ են»,- գրել է կանցլերը։
comment.count (0)