Լուսինե Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև Հայաստանի տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն Գլխավոր դատախազությունում առկա չէ:
Դատախազի խորհրդականը հիշեցնում է, որ Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ դրանում ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո, ըստ Մարտիրոսյանի, կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ՀՔԱՎ գրասենյակը ահազանգ էր ստացել, որ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովը դեկտեմբերի 6-ին կամ 7-ին Գյումրիում ձերբակալվել է 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ռուսական ռազմական բազայի տարածք։
Սետրակովի նկատմամբ հարուցված է քրեական գործ ՌԴ 519 ռազմաքննչական բաժնի կողմից՝ ՌԴ-ի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մասով, որի հիման վրա նա ենթարկվել է կալանավորման 27 օրով։
comment.count (0)