azatutyun.am: Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև Բաքվում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ խորհրդակցությունները գլխավորել են Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Գրուշկոն դեկտեմբերի 21-22-ը Բաքվում միջգերատեսչական խորհրդակցություններ է անցկացրել տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ, դրա շրջանակներում հանդիպել Ազիմովի, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիև, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի, Ադրբեջանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի հետ։
Քննարկվել են Անդրկովկասում, ԵԽ-ում ստեղծված իրավիճակը, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ երկու երկրների հարաբերությունները։ Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի արդի հարցերի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)