«Խաղաղությունը երբեւիցե այսքան մոտ չի եղել»․ Ալեն Սիմոնյան |news.am|
19:03 - 26 դեկտեմբերի, 2023

«Խաղաղությունը երբեւիցե այսքան մոտ չի եղել»․ Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Այս տարվա ընթացքում ձեռքբերումներ ունենք, կորուստներ էլ ունեցանք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ այգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կարծում եմ՝ հուսադրող ձեւով ենք փակում տարին: Համ խաղաղության գործընթացի մասով եմ հուսադրող համարում, համ շատ կարեւորում եմ այս տարի գերիների վերադարձը: Պարզ է, որ դժվարին պահեր էլ ունեցանք, սեպտեմբերին Արցախի նկատմամբ հայաթափումը: Մի խոսքով, հերթական տարին էր, որ բոլորով բոլորեցինք»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ խաղաղության օրակարգը կյանքի կկոչվի. «Հիշում եք՝ պատերազմից անմիջապես հետո ասում էին, որ չենք կարողանալու բանակցել, որ խաղաղություն չի լինելու, բայց ակնհայտ է հիմա, որ խաղաղությունը երբեւիցե այսքան մոտ չի եղել: Ես լիահույս եմ»:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը վերջին մի քանի հանդիպումները տապալում է, Ալեն Սիմոնյանն ասց. «Դա պայմանագրի քննարկման հիման վրա է: Դուք գիտեք, որ շատ ակտիվ փոխանակվում ենք եւ կառուցողական քննարկում է գնում: Նաեւ պայմանավորված է Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններով, որ իրենք ճանաչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է չստացվող  հանդիպումներին, այո, դա խնդիր է, բայց հանդիպումները  եւ քննարկումները շարունակվում են եւ շարունակվելու են: Մենք բավականին մոտ ենք խաղաղության պայմանագրին եւ ռեալ խաղաղությանը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել