Փարիզի պատասխանը Բաքվին․ Ադրբեջանի դեսպանատան 2 աշխատակցի անցանկալի անձ են հայտարարել
 |armeniasputnik.am|
22:01 - 27 դեկտեմբերի, 2023

Փարիզի պատասխանը Բաքվին․ Ադրբեջանի դեսպանատան 2 աշխատակցի անցանկալի անձ են հայտարարել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի անցանկալի անձ են հայտարարել։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

 
«Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանն այսօր ԱԳՆ է կանչվել այդ մասին տեղեկանալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Սա Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանն է Ադրբեջանի գործողություններին։
 
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ պաշտոնական Բաքուն նոտա է փոխանցել Փարիզին, Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակից անցանկալի անձ են հայտարարվել, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Դեսպանը տեղեկացվել է, որ Ադրբեջանի կառավարությունը Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961թ.-ի Վիեննայի կոնվենցիային հակասող և նրանց դիվանագիտական կարգավիճակներին չհամապատասխանող գործունեության համար։ Բաքուն պահանջել է, որ այդ անձինք 48 ժամվա ընթացքում լքեն Ադրբեջանի տարածքը։
 
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կտրականապես հերքում է այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են Ադրբեջանի կողմից՝ կայացված որոշումը հիմնավորելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել