Ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում տուգանքները կարող են զեղչվել, եթե քաղաքացին օգտվի թվայնացումից |news.am|
13:15 - 28 դեկտեմբերի, 2023

Ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում տուգանքները կարող են զեղչվել, եթե քաղաքացին օգտվի թվայնացումից |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում  քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով փաթեթը, նշեց, որ հաշվի առնելով գործընթացների թվայնացման տրամաբանությունը, այս փաթեթով նախատեսվում է քաղաքացիների համար պահպանել թվայնացման առավելությունից օգտվելու հնարավորություն. «Մասնավորապես, առաջարկվող լուծումները նախատեսում են, որ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին տեսանկարահանվող կամ լուսանկարահանվող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքերում RoadPolice.am կայքում դիմում է վարչական ակտի՝ իր նշած էլեկտրոնային հասցեին ուղարկելու պահանջով եւ վարչական մարմինն ուղարկում է այն եւ տուգանքը նշանակում է տուգանքից 5 տոկոսի չափով պակաս:

Բացի այդ, նախատեսված է եւս մեկ խրախուսման նորմ: Մասնավորապես, եթե վարչական ակտի հասցեատերը որոշումը իրեն հանձնվելուց, ծանուցվելուց հետո 15 օրվա ընթացքում վճւոմ է տուգանքի առնվազն 50 տոկոսը, ապա տուգանքը համարվում է վճարված»,-ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց. «Այս պահին փոփոխությունը հետեւյալն է, որ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, մնացած կեսը համարվում է վճարված: Երկրորդը, եթե քաղաքացին RoadPolice.am կայքում գրանցվում է եւ ասում է՝ իմ ծանուցումները պետք չի թղային եղանակով ուղարկել, ինձ ուղարկեք էլեկտրոնային եղանակով, դրա համար եւս 5 տոկոս զեղչ է ստանում:

Ես կարծում եմ՝ տրամաբանությունը պետք է մի քիչ փոխենք՝ թվայնացումը խրախուսելու առումով: Առաջինը, ծանուցումները էլեկտրոնային եղանակով ստանալու համար գրանցվելու դեպքում, զեղչը պետք է լինի 30 տոկոս, 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում եւս 30 տոկոս: Մենք նաեւ պետք է անենք կարգավորում, որ այն հասցեն, որը քաղաքացին roadpolice.am կայքում գրանցել է իր ծանուցումներ ստանալու համար, այդ հասցեն համարվում է քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային հասցե եւ պետական բոլոր մարմինների բոլոր ծանուցումները կարող են ուղարկվել այդ էլեկտրոնային հասցեով եւ այդ դեպքում քաղաքացին կհամարվի պատշաճ ձեւով ծանուցված»:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախման նախկինից կուտակված տուգանքներին. «Այս նախագծով առաջարկվում է, որ եթե քաղաքացին օրենքի ընդունման պահից իր դատական ակտերի կատարման ծառայությունում գտնվողն գործերով տուգանքից 70 տոկոսը վճարում է, իր պարտքը զրոյանում է: Բայց ես կարծում եմ, որ 50 տոկոսով զեղչը կիրառել, այսինքն 50 տոկոսը վճարելու դեպքում այդ պարտքը զրոյանա: Դա պետք է արվի 3 ամսվա ընթացքում եւ այդտեղից սկսենք այս նոր համակարգի ներդրումը»:

Փաշինյանը նկատեց, որ իր առաջարկած տարբերակով պետությունը կգեներացնի էլեկտրոնային հասցեների բանկ, որ պարկերով մակուլատուրա էստեղից էնտեղ տանելու պետական գործառույթը վերացվի:

Վարչապետն առաջարկեց այս նախագիծն այսօր չքվեարկել, իր առաջարկները քննարկել, գուցե, կառավարության հաջոդ նիստին ընդունեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել