Բաքուն Երևանի հետ բանակցությունների շուտափույթ անցկացման հույս ունի. Էլչին Ամիրբեկով  |armeniasputnik.am|
14:30 - 03 հունվարի, 2024

Բաքուն Երևանի հետ բանակցությունների շուտափույթ անցկացման հույս ունի. Էլչին Ամիրբեկով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Բաքվում հուսով են, որ մոտ ապագայում Երևանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլ կլինի։ Էստոնիայի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

«Բանակցությունների հիմնական ուղին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումն է», - ասել է նա:

Նա նշել է, որ բացի հիմնական ուղուց, կան ևս երկուսը՝ հաղորդակցությունների բացում, ինչպես նաև սահմանազատում՝ հետագա սահմանագծմամբ։

Ալիևի ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ Եվրոպան միայն կշահի Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտալուտ խաղաղության ստորագրումից:

Նրա խոսքով` եթե Եվրոպայի երկրները չեն կարող օգնել այդ հարցում, ապա Բաքուն ակնկալում է, որ նրանք գոնե չեն խոչընդոտի։

«Եվրամիությունը միասնական կառույց չէ, ԵՄ առանձին երկրների դիրքորոշումները բացասաբար են ազդում Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործընթացի վրա»,- հայտարարել է Ամիրբեկովը:

Ալիևի ներկայացուցիչը կարծում է, որ Եվրամիությունը պետք է երջանիկ լինի, որ իր անմիջական հարևանությունում, այն է՝ Հարավային Կովկասում, նոր պատերազմի հեռանկար չի առաջանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել