Հայաստանն ակնկալում է ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության հետ համատեղ աշխատանքով խորացնել գործընկերությունը. Արարատ Միրզոյան
 |aysor.am|
11:04 - 04 հունվարի, 2024

Հայաստանն ակնկալում է ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության հետ համատեղ աշխատանքով խորացնել գործընկերությունը. Արարատ Միրզոյան |aysor.am|

aysor.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Եվրոպական միության խորհրդում նախագահությունն ավարտած Իսպանիայի գործունեությունը և ողջունել 2024-ին Բելգիայի նախագահությունը:

«Շնորհավորում եմ Խոսե Մանուել Ալբարեսին և ԵՄ խորհրդում նախագահությունն ավարտող Իսպանիային բացառիկ դժվար ժամանակներում իրականացվող գործունեության համար»,- «X»-ում գրել է Միրզոյանը` ընդգծելով, որ ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահությունը առաջ է մղել  ընդհանուր օրակարգը՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդել ԵՄ գործընկերությունը Հայաստանի հետ՝ հիմնված ընդհանուր տեսլականի վրա:

ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է Եվրամիության խորհրդում Բելգիայի նախագահությունը՝ հաջողություն մաղթելով Հաջա Լահբիբին: 

«Հայաստանն ակնկալում է 2024 թվականին համատեղ աշխատել ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության հետ՝ ավելի խորացնելու և ամրապնդելու մեր գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ արդյունավետ կերպով իրականացնելու մեր քաղաքացիների ձգտումները»,-գրել է Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել