Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը |armenpress.am|
17:35 - 03 փետրվարի, 2025

Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը |armenpress.am|

armenpress.am: Միլիարդատեր Իլոն Մասկի կողմից վերահսկվող ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) թիրախում է հայտնվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ, USAID)։ ԱՄՆ ՄԶԳ-ի Վաշինգտոնի կենտրոնակայանի աշխատակիցներին կարգադրել են երկուշաբթի՝ փետրվարի 3-ին, չներկայանալ աշխատանքի։ Այս մասին հաղորդում է Fox5 պարբերականը՝ վկայակոչելով աշխատակիցներին ուղարկված ծանուցումը։

ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատակիցները հայտարարել են, որ գիշերվա ընթացքում շուրջ 600 աշխատակից զրկվել է գործակալության համակարգչային համակարգերի հասանելիությունից։ 

Ավելի վաղ ԱՄՆ ՄԶԳ-ի ավելի քան 50 բարձրաստիճան աշխատակից ուղարկվել էր վարչական արձակուրդի։ Նրանք հրաժարվել էին գաղտնի փաստաթղթեր տրամադրել DOGE-ի աշխատակիցներին։ Ի վերջո, ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության աշխատակիցներին հաջողվել էր որոշ գաղտնի տեղեկատվության, այդ թվում՝ հետախուզական զեկույցների հասանելիություն ստանալ։

Իլոն Մասկը փետրվարի 3-ին ավելի վաղ հայտնել էր, որ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շուրջ վեց տասնամյակ գործող ԱՄՆ ՄԶԳ-ի մասին, և որ նախագահը համաձայնել է, որ այն պետք է փակել։

Կոնգրեսի հետազոտական ​​ծառայության տվյալներով՝ 2023 ֆինանսական տարում գործակալությունը տնօրինել է մոտ 40 միլիարդ դոլարի բյուջե:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն տնօրինում են «ցնորված արմատականներ»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել