tert.am: Իրանական կողմի նախաձեռնությամբ հունվարի 9-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ.Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի միջև։
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ս.Վ. Լավրովն անկեղծ ցավակցություն է հայտնել իրանական Քերմանում ահաբեկիչների ձեռքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ, ովքեր հավաքվել էին հարգելու գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։
Նշվում է, որ կողմերը հաստատել են իրենց մտադրությունը «համակարգելու ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»։
Լավրովը և Իրանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մերձավորարևելյան և միջազգային հարցերի շուրջ, ներառյալ իրավիճակը Գազայի հատվածում և շրջակայքում, ինչպես նաև Կարմիր ծովում»:
comment.count (0)