shantnews.am: Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին հեռախոսով քննարկել են երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակներով առաջիկա շփումները։
«Նախարարները դիտարկել են ամենաբարձր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Զրույցի ընթացքում կողմերն ամփոփել և բարձր են գնահատել 2023 թվականի երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները։
«Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներն ամփոփել և բարձր են գնահատել 2023 թվականի փոխգործակցության հիմնական արդյունքները, գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության զարգացման բարձր տեմպերի կապակցությամբ, որոնք ցույց են տալիս կայունություն և դրական դինամիկա ընդհանուր աշխարհաքաղաքական անկայունության համատեքստում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
comment.count (0)