Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվածություն են ձեռք բերել
 |factor.am|
12:03 - 17 հունվարի, 2024

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվածություն են ձեռք բերել |factor.am|

factor.am: ՀԱՄԱՍ-ը բժշկական պարագաներ կընդունի իսրայելցի պատանդների համար՝ Գազայի համար հավելյալ մարդասիրական օգնության դիմաց։

BBC-ի փոխանցմամբ՝ կողմերի միջև նման համաձայնության մասին հայտնել են Կատարի միջնորդները։ Համաձայնությունը ձեռք է բերվել Կատարի և Ֆրանսիայի միջնորդությամբ։ Իսրայելը թույլ կտա ավելի շատ հումանիտար մատակարարումներ հասցնել Գազա։ Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարիի խոսքով՝ չորեքշաբթի օրը մարդասիրական բեռով բարձված ինքնաթիռ կթռչի Կատարից Եգիպտոս։ Բեռը կներառի սնունդ, որը կբաժանվի Գազայի խաղաղ բնակիչներին և դեղորայք՝ պատանդների համար։ Ենթադրվում է, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ պատանդառվածներից 132-ը շարունակում է մնալ ՀԱՄԱՍ-ի ձեռքում։

Ընդհանուր առմամբ, առևանգվել է մոտ 240 մարդ, ավելի քան 1200 մարդ սպանվել է, որոնցից շատերը խաղաղ բնակիչներ են։ Պատանդներից ոմանք հետագայում ազատ են արձակվել: ԱՄՆ-ը հույս ունի, որ համաձայնագիրը կհանգեցնի պատանդների ազատ արձակման հետագա բանակցությունների։ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը եղել է Կատարում՝ քննարկելու գործարքը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել