Եմենի հութիներն Իրանից հրամաններ չեն ստանում. ԱԳՆ |armeniasputnik.am|
14:26 - 17 հունվարի, 2024

Եմենի հութիներն Իրանից հրամաններ չեն ստանում. ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եմենի հութիներն Իրանից ոչ մի հրաման չեն ստանում: Այս մասին հայտարարել է Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Նրա խոսքով ՝ Եմենի և տարածաշրջանի մյուս երկրների ժողովուրդները, որոնք պաշտպանում են պաղեստինցիներին, գործում են իրենց փորձից և շահերից ելնելով, այլ ոչ թե Թեհրանի հրահանգներով:

«Ծովային անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք նավթ ենք արտահանում, և եթե անվտանգության սպառնալիքները մեր սահմաններին մոտ են, դա մեզ օգուտ չի բերում», - ասել է նախարարը CNBC-ին տված հարցազրույցում:

Աբդոլլահիանը նշել է` Թեհրանը ցանկանում է, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմը Գազայի հատվածում։ Նախարարը համոզված է, որ ամերիկյան աջակցությունը Իսրայելին տարածաշրջանում անկայունություն է բերում։

ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հունվարի 12–ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի հյուսիսում իշխող և Իրանի կողմից աջակցվող շիական «Անսար Ալլա» (հութիների) շարժման օբյեկտներին՝ դա անվանելով որպես պատասխան Կարմիր ծովում նավարկության ազատության դեմ սպառնալիքին:

«Անսար Ալլա» բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամեդ Ալի Ալ–Հուսին դա որակել Է ահաբեկչական բարբարոսություն և կանխամտածված ու չարդարացված ագրեսիա:

Հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 73 հարված են հասցրել Եմենին, զոհվել է հութիներից հինգ մարտիկ, վիրավորվել են ևս վեցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել