ԿԳՄՍ նախարարությունը ամեն ամիս որոշելու է լավագույն տնօրենին, փոխտնօրենին, խմբակավարին, ուսուցչին
21:24 - 18 հունվարի, 2024

ԿԳՄՍ նախարարությունը ամեն ամիս որոշելու է լավագույն տնօրենին, փոխտնօրենին, խմբակավարին, ուսուցչին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկություն է տարածել:

«Սիրելի տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ,

ամեն ամիս որոշելու ենք տվյալ ամսվա լավագույն տնօրենին, փոխտնօրենին, խմբակավարին, ուսումնական տվյալ բնագավառի լավագույն ուսուցչին՝ նոր չափորոշչի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքի ու այդ մասին պատմող ձեր ուղարկած հայտերի հիման վրա։

Ամեն ամսվա լավագույնը ճանաչված մասնակիցների ցանկը կհրապարակվի, նրանց կատարած աշխատանքն ու փորձը կտարածվի մյուս դպրոցների շրջանում։ Ապա ամեն ամսվա հաղթողները կմասնակցեն տվյալ անվանակարգում տարվա լավագույնը ճանաչվելու մրցույթին, կգնահատվեն հանձնաժողովի կողմից՝ արժանանալով դրամական պարգևների։
 
Արդեն սկսել ենք հունվար ամսվա համար հայտերի ընդունումը։ Մեկնաբանության մեջ կտեղադրեմ համապատասխան մանրամասներով հղումը»,- գրառման մեջ նշել է նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել