Արավուսից ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն ուսումնասիրվում են. ՀՀ ՊՆ
 |aysor.am|
15:07 - 19 հունվարի, 2024

Արավուսից ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն ուսումնասիրվում են. ՀՀ ՊՆ |aysor.am|

<diaysor.am: v class="html-content">

Առաջնագծում իրադրության, սահմանային միջադեպերի և խախտումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է. որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել ևս ներթափանցման փորձ անգամ տեղի չի ունեցել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Իսկ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից: ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության»,-հաղորդեց Արամ Թորոսյանը։

Նշենք, որ Aysor.am-ի հետ զրույցում Տեղի համայնքապետն ու ավագանու անդամը հայտնել էին, թե ադրբեջանցիները Արավուսից մոտ 230 ոչխար են գողացել։

Տեղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն ասել էր, որ մոտ 300 ոչխար է եղել. «Արոտի ժամանակ է եղել։ Մի քիչ մոտիկացել են իրենց սահմանին, իրենք էլ գողացել, տարել են։ Հովիվը 73-ին վերցրել, փախել է, էն 230-ը տարել են»։

Հարցին՝ այդտեղ հայկական սահմանին սահմանապահներ չկա՞ն կանգնած, ավագանու անդամը նշեց. «Իհարկե, կան, աշխարհազորը կանգնած է։ Աշխարհազորից 50 մ այն կողմ իրենց պոստն ա։ Ո՞նց են տարել։ Կրակելու հրաման էլ չեն տալիս, չեն թողնում»։

Դիտարկմանը, թե համայնքի ղեկավարի խոսքով աշխատանքներ են տարվում, մինչ այս պահն ի՞նչ է արվել, Հովսեփյանը նշեց. «Եթե համայնքի ղեկավարը տանում ա, դե թող տանի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել