Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել․ զգացվել է նաև Սյունիքում
 |tert.am|
22:34 - 19 հունվարի, 2024

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել․ զգացվել է նաև Սյունիքում |tert.am|

tert.am: Հունվարի 19-ին, ժամը 22:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:06-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.84⁰ և արևելյան երկայնության 48.80⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 89 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի մի շարք քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել