tert.am: Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարները ադրբեջանցիները վերադարձրել են։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ոչխարների տերը՝ Արմեն Ջահանգիրյանը։
«Ադրբեջանցիներն ինչքան ոչխար են տարել, այնքան էլ հետ են բերել, խնդիրը կարգավորվել է մեր անվտանգության զորքերի միջոցով։ Նրանք են բանակցել ու վերադարձրել։ Երեկ երեկոյան՝ ժամը 22։00-ին են մանր եղջերավոր կենդանիներին բերել»,- մանրամասնեց անասնատերը։
Լուրը հաստատել է նաև Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան 5 ադրբեջանցի, որոնցից մեկը զինված, արոտ տանելիս հափշտակել էին Արմեն Ջահանգիրյանի շուրջ 270 գլուխ ոչխարները։ Նրա 16-ամյա որդին է ոչխարի հոտը արոտավայր տանելիս եղել։
Երբ ադրբեջանցիները հարձակվել են հոտի վրա, երիտասարդ հովիվը ձիով է եղել, կարողացել է արագ հեռանալ՝ իր հետ փրկելով մի քանի տասնյակ գլուխ ոչխարների։
comment.count (0)