tert.am: Եվրամիությունը մշակել է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության համապարփակ կարգավորման ծրագիր։
Այս մասին հայտնում է «Euractiv» պորտալը՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պատրաստած փաստաթղթի նախագծին։
«Հաշվի առնելով ներկա իրավիճակը և, չնայած ակնհայտ դժվարություններին ու անորոշություններին, եկել է ժամանակը պատրաստվելու իսրայելա-պաղեստինյան համապարփակ խաղաղությանը»,-ասվում է փաստաթղթի նախագծի ներածությունում։
Տասը կետից բաղկացած ծրագիրը նախանշում է մի քանի քայլ, որ կարող են ի վերջո խաղաղություն բերել Գազայի հատվածին, ստեղծել անկախ Պաղեստին պետություն, կարգավորել հարաբերությունները Իսրայելի և արաբական աշխարհի միջև և երաշխավորել երկարաժամկետ անվտանգությունը տարածաշրջանում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)