Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է՝ «բոլորը պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ ստանալու համար ականապատման՝ ճշգրիտ տեղեկություն պարունակող քարտեզներ»։
Նշենք, որ Ադրբեջանում այսօր մեկ քաղաքացիական անձ ականի պայթյունից մահացել է։ Գերատեսչության պնդմամբ՝ 2020 թվականից ի վեր զոհերի թիվը հասել է 342-ի։
Հիշեցնենք, որ 2021 թվականին գերիների վերադարձի դիմաց Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել ականապատման քարտեզներ։ Ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրում է այդ քարտեզների ցածր ճշգրտության համար։
comment.count (0)