Մոսկվան և Բաքուն համագործակցության «ճանապարհային քարտեզ» են ստորագրել |azatutyun.am|
21:14 - 22 հունվարի, 2024

Մոսկվան և Բաքուն համագործակցության «ճանապարհային քարտեզ» են ստորագրել |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանն ու Ռուսաստանն այսօր Բաքվում 2024-2026 թվականների երկկողմ համագործակցության «ճանապարհային քարտեզ» են ստորագրել։ Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևն ու Ալեքսեյ Օվերչուկը։

«Փաստաթուղթը առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտային, արդյունաբերական, գյուղատնտեսական, մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված կոնկրետ քայլեր է նախատեսում», - նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը նաև ընդգծել են, որ 2017 թվականից՝ նախորդ նմանատիպ փաստաթղթի ստորագրումից ի վեր երկկողմ ապրանքաշրջանառությունը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կրկնապատկվել է՝ 2023-ին հասնելով 4․3 միլիարդ ամերիկյան դոլարի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել