«Մոսկվան շարունակում է մնալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունների հարթակ». Բյուլբյուլ օղլի |news.am|
16:52 - 27 հունվարի, 2024

«Մոսկվան շարունակում է մնալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունների հարթակ». Բյուլբյուլ օղլի |news.am|

news.am: Մոսկվան շարունակում է մնալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունների հարթակ։ ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին։

«Այսօր մենք երախտապարտ ենք Ռուսաստանին՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման միջնորդական ջանքերի համար, եւ Մոսկվան շարունակում է մնալ խաղաղ բանակցությունների վարման հարթակ»,- ասել է Ադրբեջանի դեսպանը։

Որպես օրինակ դեսպանը նշել է վերջին եռակողմ հանդիպումը 2023թ. հուլիսին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ աշխատանքային խմբի գործունեությունը Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ, «որի շրջանակում Մոսկվայում ոչ մեկ անգամ տեղի են ունեցել նիստեր տարածաշրջանում տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ»։

«Ցանկանում եմ հատկապես նշել, որ Ադրբեջանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործում, որն արդեն պատմություն է դարձել։ Իր վերջին հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիեւը բարձր է գնահատել (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերը ռազմական գործողությունների դադարեցման գործում»,- ասել է նա։

Բյուլբյուլ օղլին  հիշեցրել է նաեւ Հայաստանի եւ Ադբեջանի ղեկավարների շփման մասին ԱՊՀ պետությունների սանկտպետերբուրգյան ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում Ամանորից առաջ։

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել