Մենք կպատասխանենք ԱՄՆ ռազմակայանի դեմ գրոհին այն տեղում եւ այն ժամանակ, որը մենք կընտրենք. Պենտագոն
 |news.am|
12:49 - 29 հունվարի, 2024

Մենք կպատասխանենք ԱՄՆ ռազմակայանի դեմ գրոհին այն տեղում եւ այն ժամանակ, որը մենք կընտրենք. Պենտագոն |news.am|

news.am: Պենտագոնի ղեկավար Օսթին Լլոյդը հայտնել է, որ Հորդանանում ԱՄՆ ռազմակայանի դեմ գրոհն անպատասխան չի մնա։

«Ես վրդովված ու խորապես վշտացած եմ մեր երեք ամերիկացի զինծառայողների զոհվելու եւ այլ զինվորականների վիրավորվելու առիթով անցած գիշեր ԱՄՆ եւ կոալիցիայի ուժերի դեմ տեղի ունեցած հարձակման ժամանակ, որոնք տեղակայված են Հորդանանի հյուսիս-արեւելքում, սիրիական սահմանին մոտ՝ ԻԼԻՊ վերջնական ոչնչացման նպատակով»,- նշվել է Պենտագոնի ղեկավարի հայտարարությունում, տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նա ընդգծել է, որ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ ուժերի դեմ այդ եւ այլ գրոհների պատասխանատվությունը կրում են Իրանի կողմից աջակցվող խմբավորումները։

«Եվ մենք կպատասխանենք դրանց այն տեղում եւ այն ժամանակ, որը մենք ինքներս կընտրենք։ Նախագահը եւ ես չենք հանդուրժի հարձակումներն ամերիկյան զորքերի դեմ, եւ մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները Միացյալ Նահանգների, մեր զորքերի եւ մեր շահերի պաշտպանության համար»,- ավելացրել է Օսթինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել