Շնորհակալություն եմ հայտնում մեր բարեկամ ժողովրդին մեզ ցավակցելու կապակցությամբ. Հայաստանում Իրանի փոխդեսպան |shantnews.am|
13:12 - 08 հունվարի, 2020

Շնորհակալություն եմ հայտնում մեր բարեկամ ժողովրդին մեզ ցավակցելու կապակցությամբ. Հայաստանում Իրանի փոխդեսպան |shantnews.am|

shantnews.am: Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը «սգո մատյան» է բացվել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ: «Սգո մատյանը» բաց կլինի այսօր՝ ժամը 15։00-17։00-ն և վաղը` ժամը 11։00-13։00-ն:

Դեսպանատանը Հայաստանում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին նշել է.

«Այսօրվա «սգո» մատյանը բացված է Ղասեմ Սոլեյմանիի նահատակման կապակցությամբ: Գեներալ Սոլեյմանին և իր ռազմակիցները Իրաքում և Սիրիայում պայքարել են ահաբեկիչների դեմ: Նրանք իրենց անձնազոհությամբ հազարավոր կյանքեր են փրկել Իրաքում և Սիրիայում: Ամերիկյան ռեժիմի ահաբեկչական գործողությունը միջազգային օրենքներին հակասող ակտ էր, քանի որ գեներալ Սոլեյմանին իրանական պետության պաշտոնական ներկայացուցիչն էր և Իրաք էր գնացել Իրաքի հրավերով: Սա նաև համարվում է Իրաքի տարածքի խախտումը ահաբեկչական Ամերիկայի կողմից:

Իրանի Իսլամական հանրապետության պատասխանը կլինի միանգամայն օրինական: «Սգո մատյանը» բացված է լինելու մինչև հինգշաբթի օրը` ժամը 13։00-ն: Ես նաև շնորհակալություն եմ հայտնում մեր բարեկամ ժողովրդին՝ Հայաստանին՝ մեզ ցավակցելու կապակցությամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել