armenpress.am: Կորեայի Հանրապետության իշխանությունները Սեուլում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Կորեական թերակղզում աճող լարվածության պատճառների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերի պատճառով։ Այս մասին հաղորդել է «ТАСС» գործակալությունը։
Տեղեկատվության համաձայն՝ դեսպանին փոխանցվել է բողոքի նոտա։
Ավելի վաղ Զախարովան ասել էր, որ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հռետորաբանությունը ԿԺԴՀ-ի նկատմամբ նպատակ ունի քողարկել երկրի ագրեսիվ պլանները Հյուսիսային Կորեայի նկատմամբ և այդ հռետորաբանությունը զազրելի է ԱՄՆ-ի հետ զորավարժություններին Սեուլի մասնակցության ֆոնին:
Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|
19:42 - 23 նոյեմբերի, 2024
comment.count (0)