Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ
 |tert.am|
19:42 - 23 նոյեմբերի, 2024

Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|

tert.am: Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան։ BBC-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։

Նա հայտարարել է, որ Ուկրաինան կարող է ֆրանսիական հեռահար հրթիռներ արձակել Ռուսաստանի վրա «ինքնապաշտպանության համար», բայց չի հաստատել, թե արդյոք ֆրանսիական զենքն արդեն օգտագործվել է:

«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Ինչո՞ւ: Որովհետև վտանգված է մեր անվտանգությունը: Ամեն անգամ, երբ ռուսական բանակը մեկ քառակուսի կիլոմետրով առաջ է գնում, սպառնալիքը մեկ քառակուսի կիլոմետրով մոտենում է Եվրոպային», - ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել