azatutyun.am: Հայաստանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչությունն առայժմ զերծ է մնում Հայաստանի հետ սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին մեկնաբանություններից, քանի դեռ քննություն է անցկացվում։
Դեսպան Պետր Պիրունչիկը «Ազատությանը» միայն փոխանցեց, որ դեպքը ոչ մի առնչություն չունի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության որևէ անդամի հետ, ինչպես առանց կոնկրետ աղբյուրի հղում անելու պնդել էին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ։ Նման պնդում, օրինակ, «Մինվալ»-ն էր արել։
comment.count (0)