Հայաստանը ձգձգում է Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային երթուղու ստեղծման բանակցությունները. Ադրբեջանում ՌԴ դեսպան |1lurer.am|
12:41 - 12 փետրվարի, 2024

Հայաստանը ձգձգում է Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային երթուղու ստեղծման բանակցությունները. Ադրբեջանում ՌԴ դեսպան |1lurer.am|

1lurer.am: «Տարբեր, ոչ այնքան հստակ պատճառներով հայկական կողմը ձգձգում է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային երթուղու ստեղծման բանակցությունները»,- Известия-ին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

Նա ընդգծել է, որ այս թեման շատ կարևոր է Ադրբեջանի համար և նշել. «Դա կայուն տրանսպորտային երթուղու, Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային ուղիների առկայությունն է։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ բոլոր հաղորդակցություններն ընդհատվել էին, իսկ Նախիջևան էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ դադարեցվել։ Ուստի Ադրբեջանի համար երթուղու անվտանգությունը, որը մոտավորապես 46 կմ է, վերացական թեմա չէ»։

Դեսպանի խոսքով՝ այս երթուղու վրա կան թունելներ և կամուրջ։

«Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ էր իր հաշվին բավական արագ վերականգնել այն, բայց տարբեր պատճառներով, որոնք ինձ համար այնքան էլ պարզ չեն, հայկական կողմը ձգձգում է բանակցությունները։ Արդյունքում՝ անցյալ տարի Բաքուն և Թեհրանը պայմանագիր ստորագրեցին Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին։ Այնտեղ ճանապարհը մի քիչ երկար է՝ 60 կմ կամ ավելի, երթուղին ավելի բարդ է, բայց աշխատանքներն ընթանում են։ Այս բոլոր տարիներին Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումներն անցնում էին Իրանի տարածքով։

Բացի այդ, սա Թուրքիա տանող երթուղին է: Հիմա գլխավորը Թուրքիայից Նախիջևան երկաթուղի կառուցելն է, նախատեսվում է կրկնակի գիծ՝ եվրոպական և խորհրդային։ Ըստ այդմ՝ մենք հնարավորություն կունենանք Ռուսաստանից Թուրքիա ապրանքներ տեղափոխել Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի տարածքով»,- նշել է դեսպան Եվդոկիմովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել