ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը. Միլլեր |1lurer.am|
10:01 - 13 փետրվարի, 2024

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը. Միլլեր |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը: Այս մասին իր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

«Մենք, ակնհայտ է, աջակցում ենք այս հարցով երկխոսության շարունակությանը: Կարծում ենք, որ սա կայուն կարգավորման հասնելու լավագույն միջոցն է, և մենք կշարունակենք ձգտել դրան»,- ասել է նա:

Նշենք, որ Միլլերը հայտարարությունը արել է մինչ սահմանային լարվածությունը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել