Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից արձակած կրակոցների հետևանքով զոհերի կապակցությամբ։
«Ցավակցում եմ Սյունիքի մարզի սահմանային գոտում զոհվածների ընտանիքներին և ցանկանում շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- նշված է ցավակցական ուղերձում, որը հայերենով ու անգլերենով հրապարակվել է ԱՄՆ դեսպանատան «ֆեյսբուք» սոցիալական էջում։
comment.count (0)