Թեհրանում հայտնել են, որ կործանված ուկրաինական Boeing-737-ը բռնկել Է օդում |armenpress.am|
07:38 - 09 հունվարի, 2020

Թեհրանում հայտնել են, որ կործանված ուկրաինական Boeing-737-ը բռնկել Է օդում |armenpress.am|

armenpress.am։ Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը բռնկվել Է դեռ մինչեւ գետնին բախվելը: Այդ մասին ասված Է ավիաաղետի նախնական հետաքննության նյութերում, որն անցկացվում Է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից: Համապատասխան հաշվետվությունը հունվարի 9-ին հրապարակել Է Tasnim գործակալությունը:

«Ինքնաթիռը բռնկվել Է օդում: Ականատեսների հաղորդումների համաձայն, կրակը տեսանելի Էր ինքնաթիռում եւ տարածվում Էր դրա ֆուզելյաժով»,- արձանագրել Է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը: Հաշվետվության մեջ նաեւ նշվում Է, որ «գետնին բախվելուց հետո տեղի Է ունեցել պայթյուն»: Նախնական հետաքննության մեջ նշվում Է, որ տեխնիկական խնդրի հայտնաբերումից հետո Boeing-737-ը փորձել Է վերադառնալ օդանավակայան: «Կործանման պահին ինքնաթիռը վերադառնում Էր օդանավակայան»,-ասված Է փաստաթղթում:

Բացի այդ, հաշվետվության համաձայն, ինքնաթիռի անձնակազմից «ոչ մի հաղորդում չի ստացվել թռիչքի անսովոր հանգամանքների վերաբերյալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել