Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը
13:05 - 16 փետրվարի, 2024

Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը 2 ամիս ժամկետով։ Որոշումը քիչ առաջ հրապարակեց Հակակոռուպցիոն դատարանը։

Նախկին նախարարը հայտնեց, որ որոշումը կբողոքարկվի։

Քերոբյանը դատարանի դահլիճում հարցրեց լրագրողներին, թե արդյո՞ք արդեն նոր նախարար կա, ապա հայտնեց, որ իրեն առաջարկել են հրաժարականի դիմում գրել, և այն առաջարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Վահան Քերոբյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ այս քաղաքական հետապնդում չի համարում այս գործը։

Հիշեցնենք՝ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:

Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել