Ադրբեջանի ղեկավարը Խոջալու է այցելում 1992 թվականին այս բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների հերթական տարելիցի օրը։ 32 տարի առաջ հայկական ուժերին հաջողվել էր վերահսկողություն սահմանել Խոջալուի նկատմամբ՝ դադարեցնելով հարակից հայկական բնակավայրերի, այդ թվում՝ Ստեփանակերտի՝ այստեղից իրականացվող հրետակոծությունները։
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Խոջալուի գրավման ընթացքում հարյուրավոր խաղաղ ադրբեջանցիներ են զոհվել։
2007 թվականին Ադրբեջանի խորհրդարանը Խոջալուի իրադարձությունները ցեղասպանություն է որակել՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել այն։
«Իլհամ Ալիևը Խոջալու կատարած այցի ընթացքում մասնակցել է «ցեղասպանության» հուշահամալիրի հիմնարկեքի արարողությանն, ինչպես նաև հանդիպել է շրջանի բնակչության ներկայացուցիչների հետ», - հաղորդում է Trend-ը։
comment.count (0)