Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 27-ին մասնակցել է զինվորական դատախազության 2023 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը։ Պապիկյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել՝ հանդիպմանը մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը երկուստեք օգտակար կլինեն:
Կարևորել եմ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։
Հանդիպման ընթացքում 2023 թվականին զինվորական դատախազության կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն և վերլուծություն է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը»,- գրել է Պապիկյանը։
Ամփոփման ավարտին գլխավոր պաշտպանության նախարարը դատախազի հետ անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու հեռանկարները։
comment.count (0)