Հայերի նկատմամբ ատելությունը սպի է թողնում պատմության մեջ․ իտալացի պատգամավորը՝ Ստեփանակերտում Ազնավուրի կիսանդրին քանդելու մասին
 |armenpress.am|
22:38 - 29 փետրվարի, 2024

Հայերի նկատմամբ ատելությունը սպի է թողնում պատմության մեջ․ իտալացի պատգամավորը՝ Ստեփանակերտում Ազնավուրի կիսանդրին քանդելու մասին |armenpress.am|

armenpress.am: Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Էմանուելե Պոցցոլոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված կիսանդրին քանդելուն։

Իտալացի պատգամավորը մասնավորապես գրել է․ 

«Ստեփանակերտում քանդվել է համաշխարհային երաժշտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Շառլ Ազնավուր հիշատակին նվիրված կիսանդրին։

Հայերի նկատմամբ ատելությունը, քրիստոնեական խաչերի ավերումը սպի են թողնում պատմության և մշակույթի մեջ»։

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամը Արևմուտքին արթնանալու կոչ է արել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել