Անթալիայում Լավրովը բանակցություններ կվարի Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |panorama.am|
11:10 - 01 մարտի, 2024

Անթալիայում Լավրովը բանակցություններ կվարի Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |panorama.am|

panorama.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու մարտի 1-2-ը Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այցի ընթացքում Լավրովը բանակցություններ կվարի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ և կքննարկի հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ իրավիճակն Ուկրաինայում, Անդրկովկասում, պաղեստինա-իսրայելական հարցեր և այլն։

Բացի այդ, դիվանագիտական ֆորումի շրջանակում Լավրովը նախատեսված է հանդիպում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել