ՀՀ ժամանած Նիկոս Դենդիասի պաշտոնական այցն ավարտվել է
21:10 - 04 մարտի, 2024

ՀՀ ժամանած Նիկոս Դենդիասի պաշտոնական այցն ավարտվել է

Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի պաշտոնական այցն ավարտվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն, դրան հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

Պապիկյանը հայտնել է, որ, ի թիվս այլնի, քննարկել են Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը։ Հունաստանի ՊՆ ղեկավարը իր հերթին հնարավոր է համարել Հայաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ քառակողմ համագործակցությունը։

Նիկոս Դենդիասը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Վերջինս Նիկոս Դենդիասին պարգևատրել է ՀՀ բարեկամության շքանշանով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել