Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
19:00 - 11 մարտի, 2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։ Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել առաջիկայում Ղազախստանի նախագահի՝ Հայաստան նախատեսվող այցին։ Քննարկվել են նաև մի շարք հարցեր հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի, ինչպես նաև հայ-ղազախական գործարար համաժողովի անցկացման վերաբերյալ։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2023 թվականին կազմել է 100․4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2․4 անգամ։ Արտահանումը Հայաստանից Ղազախստան 2023 թվականին կազմել է 71․3 մլն․ ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3․8 անգամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել