Բաքուն առավել քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղության հաստատմանը․ Ալիև
 |azatutyun.am|
12:50 - 14 մարտի, 2024

Բաքուն առավել քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղության հաստատմանը․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն առավել քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղության հաստատմանը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում՝ «Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով ֆորումի ժամանակ։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները Հայաստանի հետ՝ շեշտելով՝ ժամանակն է վերջ դնելու տարածաշրջանում անկայունությանը։

«Հարավային Կովկասի անկախության պատմության մեջ երբեք խաղաղությունն այնքան մոտ չի եղել, որքան այսօր։ Եվ սա ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքն է»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ֆորումին մասնակցող Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն իր հերթին ընդգծել է․ - «Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունի վերջ դնելու Հայաստանի հետ երկարամյա հակամարտությանը։ Կարևոր զարգացում կլինի Հարավային Կովկասում խաղաղության հասնել մինչև COP29-ը։ Մենք հավատում ենք դրան»:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակում թուրքական Anadolu լրատվական գործակալության տված հարցազրույցում ևս հայտարարել էր՝ «այժմ մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք»։

«Կարծում եմ, որ մեր ժողովուրդները խաղաղության կարիք ունեն: Ինչպես աշխարհի մյուս ժողովուրդները, մեր ժողովուրդները ևս արժանի են խաղաղության, և մեզանից ոչ ոք դատապարտված չէ մշտական թշնամանքի: Այժմ մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք», - ասել էր արտգործնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել