Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:
«Ես քրիստոնյա Հայ եմ, իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է, իմ առաքելությունը՝ Հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր Հայրենիքի պաշտպանությունը։
Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա:
Ավելի վաղ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրենց բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար։
«Ըստ մեր տեղեկությունների՝ Առուշ Առուշանյանի ՔՊ-ական դառնալը շատ լուրջ ճնշումների հետեւանք է, քանի որ Առուշ Առուշանյանի նկատմամբ ՔՊ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բազմիցս ռեպրեսիաներ է կիրառել»,- գրել էր թերթը:
comment.count (0)