Վաղարշապատ համայնքի ղեկավարի ընտրության հարցով արտահերթ նիստը չկայացավ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը չներկայացավ նիստին։
Վաղարշապատում ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ ՔՊ-ն մտադիր է տապալել համայնքի ղեկավարի ընտրությունը՝ բոյկոտելով արտահերթ նիստերը, որպեսզի վարչապետն առաջիկայում հնարավորություն ունենա նշանակել ժամանակավոր պաշտոնակատարի:
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հրաժարական էր ներկայացրել։ Վաղարշապատ համայնքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով:
Հիշեցնենք նաև, որ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր հայտարարեց, որ Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն, ինչը նշանակում է, որ տեղի կունենան արտահերթ ընտրություններ։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը արդեն թեկնածու ունի՝ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը։
comment.count (0)