ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության համար ՀՀ-ում ընտրատեղամասերը կբացվեն մարտի 17-ին
17:18 - 16 մարտի, 2024

ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության համար ՀՀ-ում ընտրատեղամասերը կբացվեն մարտի 17-ին

ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության համար ընտրատեղամասերը ՀՀ-ում կբացվեն մարտի 17-ին՝ ժամը 08։00-ին, և կաշխատեն մինչև 20։00-ն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը:

Երևանի թիվ 8026 ընտրատեղամասը գտնվում է դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, իսկ թիվ 8031 ընտրատեղամասը՝ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում:

Հիշեցնենք՝ մարտի 15-ից Ռուսաստանում նախագահական ընտրություններ են։ Քվեարկությունն առաջին անգամ կտևի երեք օր։

Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել