Եթե Տիգրանաշենը հանձնեցին, ոչ մի հայ վարորդ էստեղով չի անցնի. «Միասին» շարժումը Տիգրանաշենում է
 |news.am|
15:16 - 20 մարտի, 2024

Եթե Տիգրանաշենը հանձնեցին, ոչ մի հայ վարորդ էստեղով չի անցնի. «Միասին» շարժումը Տիգրանաշենում է |news.am|

news.am: «Միասին» շարժման անդամներն այսօր՝ մարտի 20-ին, այցելել են Արարատի Մարզի Տիգրանաշեն գյուղ, որը Ադրբեջանը համարում է անկլավ եւ պահանջում է իրեն հանձնել այն:

Շարժման անդամներից Տիգրան Եղոյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք անընդունելի ենք համարում անկլավ հասկացությունը: Անընդունել ենք համարում եւ անբարոյականություն, երբ որեւէ պետական պաշտոնյայի շուրթերից հնչում է, որ հանձնվում է: Դրանով փակվում են ռազմավարական ճանապարհները: Այ այնտեղ հայկական պոստերն են, որտեղ կանգնած են մեր տղաները: Իսկ մի քիչ այն կողմ գտնվող բլուրի տակ մեր հին հեթանոսական ավերակներն են:

Մենք կորցնելու ենք չքնաղ հայկական տարածք՝ Տիգրանաշենը: Այս գյուղն ամայացրել են, որտեղ գյուղի ոչ մի բնակիչ չունի ոչ հողի, ոչ տան վկայական: Ովքե՞ր են սրա պատասխանատուները եւ ինչ միտում ուներ, որ որեւէ գյուղացի չի ունեցել հողակտոր: Այլեւս ոչ մեկը չի փորձում այստեղ հող մշակել կամ անասնապահություն անել:

Վայոց ձորում ես ունեմ անասուններ, եթե թույլ տան, ես պատրաստ եմ իմ անասնագլխաքանակը բերել այստեղ, որովհետեւ սա ցածր է եւ ամբողջ ձմեռ կարող եմ անասնակերի խնդիր չունենալ: Պետական մարմինները թույլ չեն տալիս:

Երասխը արդեն դառնում է սահման, եւ ճանապարհով անցնելիս ամեն անգամ Ադրբեջանի դրոշն ենք տեսնում, իսկ եթե հանձնեն Տիգրանաշենը, Ելփին եւ Չիվա գյուղերը թիրախի տակ են հայտնվելու: Ոչ մի հայ վարորդ չի կարող այդ ճանապարհով անցնել»,-ասաց Եղոյանը:

Նա հավելեց, որ իրենց պետությունից օգնություն պետք չի, ուղղակի թող թողնեն մարդիկ գան էստեղ ապրեն, աշխատեն. «Հիանալի խաղաղագործության համար հող է, ինչու չեն թողնում: Ասում են՝ անկլավ է, ի՞նչ անկլավի մասին է խոսքը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել