Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը․ Միլլեր |tert.am|
09:45 - 02 ապրիլի, 2024

Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը․ Միլլեր |tert.am|

tert.am: Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը, երկուշաբթի հայտարարել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

«Մենք շարունակում ենք կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել սահմանին էսկալացիայի և մարտական գործողությունների:

Շարունակում ենք կոչ անել պայմաններ ստեղծել արդար և արժանապատիվ խաղաղության համար մի տարածաշրջանում, որտեղ բոլորի իրավունքները հարգվում են», - նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել