ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է անվտանգությանը:
«Երբ անվտանգություն ենք ասում, առաջինը միանգամից ասում ենք բանակ, բայց բանակ պետք է վերջինն ասենք, որովհետև եթե բանակը մտել է գործի մեջ, դա նշանակում է` վերջ, արդեն ամեն ինչ ավարտվել է, ու գործը բանակինն է: Մեր անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա»,- ասել է վարչապետը։
comment.count (0)